News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Էյֆելյան աշտարակը հունիսի 30-ի երեկոյան կլուսավորվի թուրքական դրոշի գույներով՝ Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչության 42 զոհերի հիշատակին, հայտնել է Փարիզի քաղաքապետարանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Փարիզի քաղաքապետի առաջին տեղակալ Բրյունո Ժյուլյարը հայտնել է, որ Փարիզի խորհրդանիշը կլուսավորվի կարմիր ու սպիտակ գույներով, որպեսզի «հիշեցնի զոհերին, նրանց հարազատներին ու ամբողջ թուրք ժողովրդին Փարիզի աջակցության մասին»:

Ստամբուլի Ատաթուրքի անվան օդանավակայանի մուտքի, ելքի մոտ ու ավտոկայանատեղիում հունիսի 28-ին երեք պայթյուն է եղել: Վերջին տվյալներով ահաբեկչության հետեւանքով զոհվել է 42 մարդ, այդ թվում 13 օտարերկրացի, 239-ը վիրավոր կա: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ հավաքված ապացույցները վկայում են այն մասին, որ ահաբեկչությունը ԻՊ խմբավորումն է կազմակերպել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ