News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սոչիում նախազգուշացրել են փոթորկի մասին՝ հորդառատ անձրեւների, գետերում ջրի մակարդակի բարձրացման ու ջրալցումների սպառնալիքի պատճառով, այս մասին հայտնել է քաղաքի աշխատակազմը: Հունիսի 30-ի երեկոյից մինչեւ շաբաթ Սոչիում սպասվում են ուժեղ անձրեւներ ու կայծակ, տեղ- տեղ նաեւ կարկուտ ու տեղատարափ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Փրկարարները քաղաքի բնակիչներին ու հյուրերին խնդրում են զգոն լինել, ձեռնարկել անհրաժեշտ նախապատրաստական քայլեր՝ այդ թվում իրենց ունեցվածքի պահպանման համար, հրաժարվել բնության գրկում, մանավանդ գետերի ափին հանգստնալուց:

 Հունիսի սկզբին Սոչիում հորդառատ անձրեւներ են եղել: Ամենից շատ տուժել է Լազարեւի շրջանը: Գետերում ջրի մակարդակը բարձրացել էր 1.5-2 մետրով: Մի քանի գյուղերում տարերքի պատճառով տեղային արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել: Սելավաջրերը ջրալցրել էին գյուղաամիջյան ճանապարհները, Լազարեւի շրջանի մի քանի ավանների միջեւ ցամաքային ճանապարհները անանցանելի էին դարձել: Նաեւ ավաններում անջատվել էր էլեկտրականության մատակարարումը: Փրկարարները բնակիչներին ուղղաթիռներով էին տարհանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ