News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչումը բավական ցավոտ հարց է եւ գտնվում է հետազոտման փուլում: Այդ թեման չի ուսումնասիրվել եւ եթե համապատասխան դիմում լինի, մենք այն կուսումնասիրենք:  Այդ մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 6-ին հայտնել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Մինսկը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:

Նա նշել է նաեւ, որ Բելառուսի եւ Թուրքիայի հարաբերությունները խոչընդոտ չեն Ցեղասպանության ճանաչման հարցում. «Չեմ կարծում, թե Թուրքիան մեզ ավելի մոտ է, քան Հայաստանը: Այսօրվա դրությամբ, Բելառուսը սերտագույն հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ շփումների մակարդակը վկայում է, որ եղբայրական հայ ժողովուրդը մեզ շատ ավելի մոտ է: Մենք այսօր լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց դրանք եղբայրական ասել չի կարելի: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է լուծվի քաղաքական գործիչների մակարդակով, դա մեր խորհրդարանի իրավասության ներքո է: Այդ հարցը բավական լուրջ քննարկման առարկա է:  Եթե համապատասխան դիմում լինի, մենք այն կուսումնասիրենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ