News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախարարների կաբինետին հանձնարարել է բանակցություններ վարել Թուրքիայի կառավարության հետ արտաքին տնտեսական հարցերի շուրջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանի Դաշնության կառավարությանը. ա) միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ չարթերային ավիափոխադրումների արգելքը վերացնելու ուղղությամբ, բ) բանակցություններ վարել Թուրքիայի կառավարության հետ՝ Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ արտաքին տնտեսական հարցերի շուրջ, գ) կախված բանակցությունների արդյունքներից՝ առաջարկներ ներկայացնել տնտեսական եւ հատուկ այլ միջոցների գործողության ժամկետի փոփոխության մասին, նախատեսված ՌԴ նախագահի՝ 2015 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 583 հրամանագրով, դ) սեփական գործողություններն իրականացնել՝ նշված Հրամանագրին համապատասխան»,- ասված է նախագահի հրամանագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ