News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Թուրքիան թերագնահատում էր ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալիքները, ինչպես նաեւ ծայրահեղականներին թույլ տալիս իր տարածքով Սիրիա թափանցել: Այս մասին նշված է The New York Times-ում հրապարակված հոդվածում:

Մեկնաբանելով Ստամբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ պարբերականը գրել է. «Այն, որ որպես թիրախ ընտրվել էր Թուրքիան, անակնկալ չէր: Շատ երկար ժամանակ էր Անկարան թերագնահատում ԻՊ-ի կողմից հնչող սպառնալիքները, չնայած կենտրոնանում է Սիրիայում գործող այլ խմբավորումների ուղղությամբ, որոնք փորձում են գահընկեց անել նախագահ Բաշար Ասադին»:

«Թուրքիայի պաշտոնատար անձինք թույլ էին տալիս այլ երկրներից զինյալների թափանցել Սիրիայի տարածք եւ մեծ քանակությամբ սպառազինություն անցկացնել: Այդ զինյալներից ոմանք Թուրքիայում նոր տուն գտան եւ, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ դեռ սպառնալիք կներկայացնեն: Միաժամանակ, նախագահ Էրդողանը թույլ տվեց, որ Թուրքիայում իսլամի ավելի ծայրահեղական հոսանքներ ծաղկում ապրեն»,- գրել է պարբերականը:

«Միայն անցյալ տարի Թուրքիան, ԱՄՆ-ի ճնշմամբ, սկսեց հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ եւ ամերիկյան ավիացիային թույլ տվեց իր տարածքից օդ բարձրանալ՝ հարվածներ հասցնելու խմբավորման դիրքերի ուղղությամբ, նաեւ սկսեց ավելի շատ խոչընդոտել Սիրիայի հետ իր սահմանը հատելուն: Հավանաբար, դա զայրացրեց ԻՊ-ին եւ մեծացրեց Թուրքիայի վրա հարձակվելու հավանականությունը»,- նշել է ամերիկյան պարբերականը:

Ըստ ՏԱՍՍ-ի, վերջին տվյալներով՝ Ստամբուլի օդանավակայանի միջազգային տերմիլանում ահաբեկիչների հարձակման հետեւանքով 43 մարդ է զոհվել, շուրջ 240 վիրավոր կա: Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալայի խոսքով, իշխանությունները հարձակմանը մասնակցության կասկածանքով 13 մարդ է ձերբակալվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ