News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ծնողների մոտ է վերադարձել այն տղան, որին վեց տարի առաջ էին գողացել, հայտնում է BBC News–ը:

Սոնու Բեգումին գողացել էին Նյու Դելիում 2010-ին, երեխան պատմել է, որ երկու կանայք իրեն խաբեությամբ իրենց մոտ են կանչել, իսկ հետո առևանգել: Տղային տարել են Բանգլադեշ, կտտանքների ենթարկել ու ստիպել ծանր աշխատանք կատարել: Երեք տարի անց հարեւաններից մեկը՝ Ջամալ իբն Մուսան հետաքրքրվել է երեխայի անձով ու հարցուփորձ արել նրան, որից հետո ոստիկանություն է դիմել:

Այդուհանդերձ, իրավապահները այս դեպքին պատշաճ ուշադրություն չեն հատկացրել: Միայն երեք տարի անց, սեփական հետաքննության արդյունքներով իբն Մուսային հաջողվել է երեխայի առեւանգման փաստով գրավել իրավապահ մարմինների ուշադրությունը:

Տղային առեւանգողներին ձերբակալել են, իսկ նրան ուղարկել մանկատուն, որից հետո իբն Մուսան սկսել է որոնել երեխայի ծնողներին: Ի վերջո նա ենթադրել է, որ Սոնուն վեց տարի առաջ Նյու Դելիից անհետացած երեխան է: Հետաքննությունը բարդացել էր նաեւ նրաով, որ տղան աղոտ էր հիշում իր տան հասցեն:

Ի վերջո բանգլադեշցին կարողացել է գտնել Սոնուի հորն ու մորը: Ազգակցական կապը հաջողվել է հաստատել միայն ԴՆԹ թեստի օգնությամբ: Դրանից հետո գործին միացել է Հնդկաստանի ԱԳՆ-ն, որը բանգլադեշցի գործընկերների հետ պայմանավորվել է երեխային հայրենիք արտահանձնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ