News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մեջ: Այդ մասին է հայտարարել ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քրբին, մեկնաբանելով պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Զրույցների ընթացքում անշուշտ խոսվել է Լեռնային Ղարաբաղի մասին եւ թե ուր են տանում այդ գործընթացները: Մեր ցանկությունն է տեսնել այնտեղ խաղաղ կարգավորում»,-ասել է Քիրբին:

Ավելի վաղ «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզմունք էր հայտնել, որ միայն եւ միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել: Դեսպանը նշել էր որ բանակցային ներկա փուլում սեղանին են դրված մի քանի առաջարկություններ, որոնց շուրջ կողմերը ունեն հակասություններ, սակայն համաձայնության գալը հնարավոր է, առավել եւս որ պահը դրա համար հասունացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ