News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մոնտանա նահանգի Գլեյշեր ազգային պուրակում գրիզլի տեսակի արջը հարձակվել է հեծանվորդի վրա, տղամարդը տեղում մահացել է, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:

Բրեդ Թրիթը ու նրա ընկերը հեծանիվ էին վարում այգում ու հավանաբար դրանով բարկացրել են կենդանուն: Երկրորդ հեծանվորդը չի տուժել ու կարողացել է պարկի աշխատակիցներին կանչել պատահարի վայր:

«Հավանաբար նրանք վախեցրել են արջին, քանի որ արջը Թրիթին հեծանիվից ներքեւ է քաշել: Բժիշկները արձանագրել են, որ նա տեղում մահացել է»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Գործակալությունը նշում է, որ գրիզլի արջի հարձակման դեպքեր Գլեյշեր այգում հազվադեպ են լինում: 1910-ից այգու բացումից հետո տասը մահվան դեպք է գրանցվել:

Գրիզլի արջերը գորշ արջի տարատեսակներից են: Դրանք մյուս արջերից տարբերվում են իրենց մեծ չափերով: Եթե սովորական արջի հասակը հազվադեպ է հասնում 2.2 մետրի, ապա գրիզլիի մարմնի երկարությունը 2.5 մետր է, իսկ քաշը մինչեւ կես տոննա: Առաջ գրիզլիները բնակվում էին Ալյասկայից սկսած մինչեւ Մեքսիկայի հյուսիս ընկած տարածքում: Իսկ հիմա նրանք բնակվում են միայն Ալյասկայում ու Կանադայի արեւմուտքում: Գրիզլիի փոքր պոպուլյացիաներ կան նաեւ ԱՄՆ մի շարք տարածքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ