News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած` ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանում: Եթե նկատի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ազգանուններով մարդիկ այլեւս չլինեն խորհրդարանում: Բայց եթե խոսքն այն մասին է` արդյոք հնարավո՞ր է, որ փոխվի իշխող նոմենկլատուրան, ապա՝ ոչ, նման բան տեղի չի ունենա: Եթե նույնիսկ մեծամասնություն հավաքի որեւէ այլ կուսակցություն, դա միեւնույն է` կլինի լայն իմաստով՝ «ՀՀԿ» («ՀՀՇ», «Կոմկուս»):

Հայաստանում չկա «վերնախավերի փոփոխելիության» մեխանիզմ: Կան երկրներ, որտեղ դա տեղի է ունենում ոչ ժողովրդավարական ճանապարհով: Օրինակ՝ Չինաստանում այդ ռոտացիան կատարվում է «վերեւից» եւ, որպես կանոն, ուղեկցվում է գնդակահարություններով: Միացյալ Նահանգներում դա իրագործվում է ընտրական մեխանիզմներով` ճիշտ է, իմ կարծիքով, չափազանց անկատար, հնացած: Նրանք, ովքեր ԱՄՆ-ում «պատասխանատու» են այդ ռոտացիայի համար, գիտակցում են, որ ոչ Հիլարի Քլինթոնը շատ հաջող նախագահ կլինի, ոչ էլ, առավել եւս, Դոնալդ Թրամփը: Բայց ինչ արած` ավանդույթներ են, որոնք առայժմ ոչ ոք չի ուզում խախտել:

Վրաստանում էլիտայի փոփոխությունը տեղի ունեցավ «վարդերի հեղափոխության» շնորհիվ, որն առայսօր ոգեշնչման աղբյուր է մեր` հայաստանյան հեղափոխականների համար: Հաջողվե՞ց արդյոք նոր, ավելի ժամանակակից վերնախավ աճեցնել մեր հարեւաններին` հավանաբար, ոչ ամբողջությամբ. երբ Արեւմուտքը Սաակաշվիլիից հետո փողերը պակասեցրեց, նոմենկլատուրան ավելի «ավանդական» դարձավ:

Իսկ, օրինակ, մեր մյուս հարեւանների դեպքում միեւնույն է` իշխող կուսակցությունն ինչպես է կոչվելու` «Յե՞նի Ազերբայջան», թե՞ «Քոյնա Ազերբայջան», միեւնույն է՝ նույն կառույցն է լինելու` կոմունիստական հզոր ավանդույթներով: Նույնը, ասենք, «Եդինայա Ռոսիա» կամ «Նաշ դոմ Ռոսիա», ՀՀՇ կամ ՀՀԿ:

Հայաստանում վերնախավը կարող է փոխվել, իհարկե, միայն ընտրական մեխանիզմներով, ինչին առայժմ իշխանությանը հաջողվում է դիմադրել: Որեւէ նախանշան չկա, որ դա կարող է տեղի ունենալ 2017 թվականին:

Իշխանափոխությունն, այո, բացառված չէ` այնպես, ինչպես 1998 թվականին: Դա, ինչպես այն ժամանակ ոչ մի բան չփոխեց, այդպես էլ հիմա չի փոխելու: Էլիտայի փոփոխություն կկատարվի այն ժամանակ, երբ կուսակցությունները հանդես գան ոչ թե «իրար գլուխ ջարդելու», այլ գաղափարական, սկզբունքային դիրքերից: Այսօր կուսակցությունները դրա մասին լսել անգամ չեն ուզում: «Ի՞նչ գաղափարախոսություն այս օրհասական պահին,- ասում է իշխանությունը,- երկիրը փոսի մեջ է, հեսա մենք ռեֆորմներ կանցկացնենք, եւ ամեն ինչ լավ կլինի»: «Ի՞նչ գաղափարախոսություն այս օրհասական պահին,- 25 տարի ասում է ընդդիմությունը,- հեսա մենք ժողովրդին դուրս կբերենք փողոց, սաղ թալանչիներին կբռնենք, կդատենք, կկախենք, կգյուլլենք, կվառենք, եւ ամեն ինչ լավ կլինի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
Ամենաշատ