News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կենտրոնական Եվրոպայի երկրները Եվրահանձնաժողովին եւ նրա նախագահ Ժան Կլոդ Յունկերին մեղադրում են Մեծ Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկելու դրդելու մեջ, գրում է Financial Times–ը։

Վիշեգրադի երկրների՝ Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի եւ Չեխիայի առաջնորդները Յունկերին պաշտոնանկ անելու եւ ԵՄ գլխավոր գործադիր մարմինը բարեփոխելու կոչ են արել։

«Մեզ հետաքրքրում է հարցը, թե Եվրահանձնաժողովի ղեկավարությունն իրավունք ունի արդյոք շարունակել աշխատանքը։ Մեր կարծիքով, չունի»,– ասել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին։

FT–ը կարծում է, որ այդ հայտարարությունները չեն հանգեցնի Յունկերի պաշտոնանկությանը, քանի որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նրան պաշտպանում է ինչպես վերջին մարդուն, ում վրա կարելի է բարդել Brexit–ի պատասխանատվությունը։

Թերթը նշում է, որ այդ մեղադրանքների հետեւում Կենտրոնական Եվրոպայի վախն է, որ Brexit–ը կնպաստի ԵՄ–ում ինտեգրացիայի ուժեղացմանը, իսկ այդ երկրները դեմ են նման սցենարի՝ ի տարբերություն Ֆրանսիայի եւ Գերմանիայի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ