News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նոր նախագծով նույնպես   լուրջ բնապահպանական խնդիրներ են առաջանում «Եթե այդ հատվածից են ջուրը տանում, կրկին բնապահպանական լուրջ  խնդիրներ են առաջանում: Նախ ջրի քանակն է քիչ, եթե այդ  ծավալի ջուրը հազիվ բավարարում է  մեր հողատարածքները ոռոգելու համար, նորից լրացուցիչ բեռնում են, փաստորեն բնապահպանական լուրջ վնաս են հասցնում: Եթե էդ ծավալի  ջրով ենթադրենք 1000 հա կարելի է ջրել, նրանք զոռով ուզում են, որ 2000 հա ջրեն, բայց այդպես չի կարելի, դա սխալ է: Ծավալը չի բավարարում, բնապահպանական թոփքը չի բավարարում, պլյուս այնտեղ կենդանիներ կան, որոնք գրանցված են  «Կարմիր գրքում», հատկապես բեզոարյան այծը, որ հենց այդ մասերում է ապրում: Այս կենդանիները  տեղեր չեն գնում, գետի այդ հատվածի ջրից են օգտվում:  Եթե գետի ջուրը պակասի, այդ կենդանիներն էլ խումբ-խումբ կվերջանան»,-NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հուլիսի 1-ին, ասաց Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Արուսյակ Այվազյանը՝ նշելով, որ գառնեցիները մասնագետների հետ խորհրդակցելուց հետո անպայման քայլեր կձեռնարկեն, որպեսզի այդ ծրագիրը չիրականանա:

Նշենք, որ փոխզիջումային տարբերակի համաձայն՝ նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքեւ` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել կիրճի՝ որպես հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաեւ՝ հեռացնել ջրառի կետը բնության հուշարձաններից` բացառելով կիրճի գրեթե բոլոր հողատերերի առնչությունը ծրագրին: Նախագծի համաձայն՝ գետում նոր ջրառի հանգույց չի կառուցվի, այլ կօգտագործվեն գոյություն ունեցող պոմպակայանի ենթակառուցվածքները` Ազատ գետից ջրառ իրականացնող առկա գլխամասային հանգույցը, ինչպես նաեւ՝ պահպանվող տարածքում առկա շենք-շինությունները, ճանապարհները, էլ. սնուցման գծերը եւ ենթակայնները:

Գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ