News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի սուպերմարկետներում եւ շուկաներում միանգամյա օգտատործման  պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքն ուժի մեջ է մտել ուրբաթ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հուլիսի 1-ից սկսած` մեծ եւ փոքր խանութները, հացի խանութները, դեղատները եւ առեւտրի այլ հարթակներն այլեւս իրավունք չունեն դրամարկղում պլաստիկե տոպրակներ վաճառել գնումների փաթեթավորման համար: Դրանց փոխարեն գնորդներին կոչ են անում կամ բազմանգամյա պլաստիկե տոպրակներ օգտագործել, կամ էլ բնական նյութերից պայուսակներ:

Միաժամանակ արգելքն առայժմ չի տարածվում այն տոպրակների վրա, որոնց պատերի հաստությունը գերազանցում է 50 միկրոնը. նման տոպրակների մեջ սովորաբար մրգեր եւ բանջարեղեն են դնում: Այդ արգելքն ուժի մեջ է մտնում 2017-ի հունվարի  1-ին, բայց այժմ արդեն շատ խանութներ սկսել են այդ նպատակով այցելուներին թղթե փաթեթներ առաջարկել: 

DNA.fr պորտալի տվյալներով, ամեն տարի ֆրանսիական խանութների դրամարկղերում մինչեւ 5 մլրդ բարակ պլաստիկե տոպրակ է տարածվում: Ըստ նշանակության օգտագործումից հետո տոպրակների կենսական շրջափուլը շարունակվում է եւ հաճախ ավարտվում կենդանիների եւ թռչունների ստամոքսում: Այսպես, ֆրանսիական գերատեսչության տվյալներով, պլաստիկե տոպրակներ են հայտնաբերվում  Հյուսիսային ծովում ապրող թռչունների 94 տոկոսի ստամոքսում եւ կրիաների 86 տոկոսի: 

Արգելքը չի վերաբերել այն տոպրակներին, որոնք, պլաստիկից բացի, եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա են պարունակում. Համարվում է, որ դրանք էկոլոգիային ավելի փոքր վնաս են հասցնում եւ կարող են անհամեմատ ավելի արագ քայքայվել եւ առանց լուրջ հետեւանքների: 2017 թվականից նման տոպրակները պետք է  30 տոկոսով կազմված լինեն կենսանյութերից, նախատեսված է ժամանակի հետ` մինչեւ  2025  թվականը այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 60 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ