News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տաջիկստաանի նախագահի դուստր Օզոդա Ռահմոնը, որը զբաղեցնում է նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, պարտավորեցրել է պաշտոնյաներին տոնական նվիրատվություններ անել Ռամադանի ավարտի կապակցությամբ, ուրբաթ հայտնել է «ՏաջիՏԱ» գործակալությունը:

«Տաջիկ պաշտոնյաներին պաշտոնապես պարտավորեցրել են տոնական նվիրատվություններ անել կարիքավոր ընտանիքներին, որբերին ու երկրի միայնակ բնակիչներին՝ Ռամադան սրբազան ամսվա ավարտի կապակցությամբ»,- մեջբերում է գործակալությունը Օզոդա Ռահմոնի ստորագրությամբ ֆաքսի հաղորդագրությունը:

Իրենց արած նվիրատվությունների մասին պետք է զեկուցեն շրջանների, քաղաքների ու այլ վարչական տարածքների ղեկավարները, նաեւ իմամները ու ձեռներեցները: Նրանք պետք է նախագահի աշխատակազմին ներկայացնեն վճարված գումարների մասին տեղեկությունները: Գործակալությունը պարզաբանում է, որ գումարների վճարման գործընթացը վերահսկում է կրոնի ու ավանդույթների կարգավորման հարցերով հանձնաժողովը:

Տաջիկստանի իշխանությունները նախկինում երբեք պաշտոնյաներից պաշտոնապես չեն պահանջել նվիրատվություններ վճարել:

Ռամադանի ընթացքում մուսուլմանները պետք է առատաձեռն կամավոր նվիրատվություններ բաժանեն չունեւորներին ՝ դրա դիմաց Ալլահից որեւէ պարգեւատրում չակնկալելով:

Բացի դրանից յուրաքանչյուր մուսուլման մինչեւ Ռամադանի ավարտը վճարում է որոշակի գումար՝ այսպես կոչված «զակյատ-ուլ ֆիտր»: Այդ գումարները հավաքվում են ու տրամադրվում չունեւորներին, որպեսզի նրանք էլ կարողանան մասնակցել Իդ ալ Ֆիտր տոնակատարություններին: Մուսուլմանների մեծ մասը Ռամադանի ընթացքում առատաձեռն բաժանում են զակյատ, քանի որ հավատում են, որ դրա դիմաց առատ կպարգեւատրվեն Ալլահի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ