News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոսկին թանկանում է ԱՄՆ դոլարի թուլացման ֆոնին։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 12.7 դոլարով եւ կազմել 1333.3 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան  մատակարարումների գինը բարձրացել է 3.34 տոկոսով եւ կազմել 19.25 դոլար մեկ ունցիայի դիմաց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դոլարի ինդեքսը (ԱՄՆ 6 հիմնական առեւտրային գործընկեր երկրների զամբյուղում դոլարի փոխարժեքը) նվազել է 0.07 տոկոսով եւ հասել 95.90 կետի։ Դոլարի կայունացումը դոլարով ոսկու առքուվաճառքը թանկացնում է օտարերկրյա արժույթ ունեցող ներդրողների համար եւ հետեւաբար թուլացումը ոսկու գների դրական աճ է ապահովում։

Ընթացիկ տարվա առաջին 2 եռամսյակների արդյունքում ոսկու արժեքը 24 տոկոսով բարձրացել է եւ ցուցադրել 2007-ից հետո լավագույն աճը, գրում է The Wall Street Journal–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ