News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մայիսի 29-ին  հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի մայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք իր տղային հիվանդ վիճակում զորակոչել են բանակ:

Տիկին Անժելայի խոսքով` որդու մահվանից արդեն մեկ ամիս է անցել, բայց իրավապահ մարմինները դեռ ոչինչ չեն անում՝ իր որդու մահվան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար. «Մինչեւ վերջ բողոքելու եմ, եթե պետք լինի, ես մինչեւ վերջ կգնամ: Իմ երեխան հայրենիքի համար ծառայելու ժամանակ է մահացել, որովհետեւ նրան բազմաթիվ հիվանդություններով տարել են բանակ: Պահանջելու եմ, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, որոնք մեղավոր են, որ իմ որդին այդքան հիվանդություններ ունենալով հանդերձ զորակոչվել է բանակ: Հիվանդ երեխուն հանել ուղարկել են սահման, դիրքեր, ո՞վ  է սրա համար պատասխանը տալու, ինձ էլ ասում են, որ երիկամների ազոտն է բարձրացել, սրտի ինֆարկտ է ստացել ու մահացել է: Բայց դուք ինչի՞ եք երիկամաների հիվանդություն ունեցողին սահման տարել: Մահվան վկայականում գրված է, որ թոքերի հիվանդությունից է մահացել, բայց աֆիցերների հետ խոսել եմ, ասել են, որ երիկամներից է մահացել»,-ասաց տիկին Անժելան:

Մահացած զինծառայողի մայրը նշեց, որ Սուրենը նաեւ ողնաշարի ճողվածք է ունեցել, որի հետեւանքով էլ ծառայության ընթացքում 4 անգամ պառկել է հոսպիտալում. «Ողնաշարի գրիժա է ունեցել նաեւ ու դա իմանալով տարել են դիրքեր, ստիպել են, որ կառաուլ կանգնի: Բողոքում էր ինձ, ասում էր՝ մամա ողնաշարս ցավում ա, մամա ես չգիտեմ ոնց կանեմ, ոնց եմ դիմանալու, մինչեւ որ այնքան արեցին՝ մահացավ...»:

Հիշեցնենք, որ Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում էր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա  ընտանիքի կրտսեր երեխան էր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը:

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ