News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիան եւ Եվրամիությունն ամեն ինչ անում են, որպեսզի Վրաստանը հնարավորինս արագ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ստանա, ուրբաթ Թբիլիսի այցի ընթացքում հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: 

Նախարարը վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը դրական որոշում կընդունի Վրաստանի համար վիզաները չեղյալ համարելու մասին: Նրա խոսքով, հարցն այն չէ, թե արդյոք այդ երկրի քաղաքացիներն առանց վիզայի կմեկնեն Եվրոպա, այլ, թե դա երբ տեղի կունենա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

«Գերմանիան եւ ԵՄ-ն ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս արագ ձեռք բերվի վիզայի ռեժիմի ազատականացումը: Դա կապված է Եվրախորհրդարանի որոշակի ձեւականությունների հետ եւ միայն Գերմանիայից չէ կախված: Խորհրդատվություններ, լսումներ են վարվում կոմիտեներում, ենթադրաբար` հուլիսի վերջին բոլոր ընթացակարգերը կավարտվեն եւ սեպտեմբերի ընթացքում մենք հավանաբար արդյունք կստանանք», —հայտնել է Շթայնմայերը վրացի գործընկեր Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: 

Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ Վրաստանը երկար ուղի է անցել հաջողության հասնելու համար եւ «կատարել է բոլոր պարտավորությունները»:

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2015-ի դեկտեմբերին հայտնել է, որ Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման բոլոր պայմանները:  2016-ի մարտին ԵՀ-ն հանդես է եկել հանրապետության քաղաքացիների համար վիզաները չեղյալ համարելու նախաձեռնությամբ:   Վրաստանի իշխանությունները հույս ունեին, թե ԵՄ-ն արդեն ամռանը չեղյալ կհամարի քաղաքացիների համար վիզաները, սակայն հունիսի սկզբին այդ հարցի քննարկումը հետաձգեցին: Գործընթացը ձգձգվեց Գերմանիայի եւ Ֆրանսիայի մտավախությունների պատճառով:      

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ