News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարության Օտարերկրյա մասնավոր ներդրումներ կորպորացիայի (OPIC - The Overseas Private Investment Corporation) երաշխավորությամբ Արդշինբանկը ամերիկյան World Business Capital» (WBC) ընկերության հետ 2016թ. Հունիսի 30-ին ստորագրել է 10.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:

Արդշինբանկից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանագրի շրջանակներում ստացված գումարները կուղղվեն Բանկի հաճախորդ փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը:

Ծրագրի շրջանակներում Արդշինբանկը տրամադրելու է վարկեր իր հաճախորդներին սկսած տարեկան 11% տոկոսադրույքից մինչեւ 10 տարի մարման ժամկետով:

Ամերիկյան World Business Capital» (WBC) ընկերությունը մասնավոր ֆինանսավորող կառույց է, որը տրամադրում է վարկեր ՓՄՁ ոլորտի աջակցության նպատակով:

Օտարերկրյա մասնավոր ներդրումներ կորպորացիան (OPIC - The Overseas Private Investment Corporation) ԱՄՆ կառավարության զարգացման ֆինանսական կառույցն է, որը կոչված է խթանելու ԱՄՆ մասնավոր ներդրումները աշխարհի 160 երկրներում:

Արդշինբանկը ակտիվներով Հայաստանի երկրորդ բանկն է եւ ունի վաճառքի լայն ցանց կազմված 55 մասնաճյուղից:

Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր ու ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s եւ Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ