News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե չունես կայացած ուժեղ պետություն, չունես տնտեսություն եւ էդ իրավիճակում  պայքարես համատեղ հակաօդային պաշտպանություն ստեղծելու դեմ, այդ դեպքում ինչո՞վ պիտի պաշտպանվես։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետորսյանը  Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համաձայնագրի դեմ պայքարողներին։

«Ամեն դեպքում, պաշտպանական ոլորտում ամեն տեսակի համագործակցությունը կարեւոր բան է։ Բայց այն ձեւով, որ ինչ որ իշխանություններն են ներկայացնում իրականում վտանգավոր չէ։ Եթե դա լինում է մեր հրամանատարության ներքո, եւ բոլոր պայմանավորվածություններով հնարավոր է իրագործել ժամանակակից տեխնիկայով պաշտպանություն, դա ողջունելի է»,-ասաց ազատամրտիկը։

Վերջինս հույս հայտնեց, որ իշխանությունները այնքան ապուշ չեն լինի, որ այնպիսի պայմանագիր կնքեն, որը վտանգավոր լինիմեր երկրի համար։ 

«Ինձ թվում է՝ իշխանությունները ապուշ չեն՝ էնպիսի պայմանագիր կնքեն, որ վտանգավոր լինի․․․ ուրիշ խնդիր է, որ պայմանագրերը, համաձայնագրերը կնքեն ոչ վասալային կեցվածքով»։

Անդրադառնալով այն հարցադրումներին, թե արդյո՞ք համատեղ ՀՕՊ  համաձայնագրի  դեպքում Ռուսաստանը  կխոցի ադրբեջանական ինքնաթիռ, ասաց․ 

«Հիմա ընդհանուր քաղաքականության կոնտեքստում պիտի նայենք, պիտի այնպիսի արժեք ներկայացնենք մեզանից, որ բոլոր տեսակի պայմանագրերը բխեն ազգային շահերից։ Եթե մեր սեփական դեմքը չունենանք ու հակաօդային  առանձին պաշտպանության համակարգ ոունենանք, դրանով էլ խնդիր չենք կարող լուծել։ Այսինքն, եթե կայացած պետություն, տնտեսություն չունենք, համատեղ պաշտպանության համակարգին էլ դեմ լինենք, ինչո՞վ ենք պաշտպանվելու»,-նշեց Ռազմիկ Պետրոսյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ