News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ձերբակալվել է Բուժական գյուղում բնակվող Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ը տեղեկացավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի տարածած հաղորդագրությունից. «Ըստ հարազատներից ստացված դեռեւս չստուգված նախնական տվյալների՝ նրա տանը փամփուշտներ են հայտնաբերել: Թաթուլ Մանուկյանը ազատամարտիկ է եղել, իսկ ներկայումս անտառապահ է: Մյուսների բնակարաններում եւ տներում օրենքով արգելված որեւէ իր կամ առարկա չի հայտնաբերվել: Պավել Մանուկյանը, Վիկտոր Դավթյանը, Համլետ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը եւ Գագիկ Եղիազարյանն այսօրվա ընթացքում կանչվել են հարցաքննության»:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբը նաեւ տեղեկացնում է, որ այսօրխուզարկություններ են կատարվել Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի՝ Երեւանում գտնվող բնակարանում (1995 թ. առ այսօր՝ արդեն 5-րդ անգամ), Բուժական գյուղում գտնվող՝ նրա եղբայրներին պատկանող տներում, ՇԱԳԱՄ վարչության անդամ Վիկտոր Դավթյանի՝ Քանաքեռավան գյուղում գտնվող տանը, նույն գյուղի բնակիչ Համլետ Կյուրեղյանի տանը, ՇԱԳԱՄ վարչության անդամ Արմեն Լամբարյանի՝ Սպիտակ քաղաքում գտնվող տանը եւ այլ շինություններում, ՇԱԳԱՄ վարչության անդամ, բելգիաբնակ, Հայկական վերածնունդ համասփյուռքյան կազմակերպության՝ Բելգիայի ստորաբաժանման համակարգող Գարիկ Խաչատրյանի՝ Ապարանի ենթաշրջանում գտնվող հայրական տանը, Նոր Հայաստան ճակատի աջակից Գագիկ Եղիազարյանի՝ Մասիս քաղաքում գնտվող հայրական տանը, արտադրամասում, ինչպես նաեւ նրա հորեղբոր եւ հորաքրոջ տներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Ամենաշատ