News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստան պարենամթերքի եւ գյուղատնտեսական հումքի մի շարք տեսակների ներկրման արգելքի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը: Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում:

Ըստ ՌԲԿ-ի, նախօրեին կառավարության նիստում ունեցած ելույթում Մեդվեդեւը պարզաբանել էր, որ էմբարգոն երկարաձգելու մասին որոշումն ընդունվել է՝ հայրենական գյուղմթերք արտադրողների համար «աշխատանքի առավել բարենպաստ եւ կանխատեսելի պայմաններ» ապահովելու համար:

Նախկինի պես պարենայի էմբարգոն գործում է ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Կանադայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Իսլանդիայի եւ Լիխտեյնշտեյնի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ