ԱՄՆ-ն լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ադրբեջանի Փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերի պետական հանձնաժողովի ղեկավար Ալի Հասանովի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Վերջին շրջանում մարդկային կորուստների թվի աճը մեզ ստիպում է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ խաղաղության հասնելու համար: Այսօր երկու երկրների համար ամենակարեւորը համատեղ գործելու անհրաժեշտությունն է՝ շուտափույթ կերպով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն մյուս համանախագահների եւ Ադրբեջանի հետ ավելի մեծ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ»,- Սեկուտայի խոսքերն է մեջբերում ԱՊԱ-ն: