News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի այնքան իրավունք հանրաքվեով լուծելու իր հարցը, որքան եվրոպական ցանկացած ժողովուրդ։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ հիշելով բրիտանական, շոտլանդական հանրաքվեները։

Նա նշել է, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ ներկուսակցական հարցեր։ Անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Եւս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ ՀՀ-ն ունի կոնկրետ դիրքորոշում, խնդիրը պետք է լուծվի բացառապաես խաղաղ կարգավորման, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրացումը եւս այլընտրանք չունի»,- ասել է նա։

Ըստ Շարմազանովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի այնքան իրավունք հանրաքվեով լուծելու իր հարցը, որքան եվրոպական ցանկացած ժողովուրդ։ «Լեռնային Ղարաբաղը չի կարող ոչ մի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանցիները սիրում են խոսել Նախիջեւանի մասին։ Նախիջեւանը լավ օրինակ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այն հայերով բնակեցված տարածք էր, եւ ադրբեջանական տիրապետության հետեւանքով այնտեղ ոչ մի հայ չի ապրում։ Ադրբեջանցիները նույնիսկ չեն կարող հանդուրժող լինել նյութական, մշակութային ժառանգության նկատմամբ, ուր մնաց ժողովրդի հետ»,- ասել է նա։

Շարմազանովը հավանական է համարել նախագահների հանդիպումը՝ հաշվի առնելով, որ մինչեւ տարեվերջ դեռ հինգ ամիս կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ