News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Զինակոչիկ Ավետիս Ներսիսյանը քառօրյա պատերազմի սկսվելու առաջին օրվանից ընկերների հետ որոշել է դիմում գրել ու ժամկետային ծառայության մեկնել Լեռնային Ղարաբաղ: 

«Պատերազմը սկսվելու օրը հենց իմ ծնունդն էր, 18 տարեկան դարձա ու որոշեցի, որ ուր էլ ընկնեմ, դիմում եմ գրելու ու գնամ Ղարաբաղ»,- NEWS.am-ին ասաց զինակոչիկը, որն այսօր՝ հուլիսի 1-ին, ամառային զորակոչի մեկնարկի օրը, Կենտրոնական հավաքակայանից զորակոչվում էր բանակ:

Հավաքակայանում զինակոչիկները վիճակահանությամբ ընտրեցին այն զորամասի անունը, որտեղ պետք է մեկնեն ծառայության: Կապանի զորամասն ընտրած 18-ամյա Վարդան Սարգսյանը նշեց, որ դիմում է գրելու՝ ծառայության վայրը փոխելու խնդրանքով:

«Ուզում եմ գնալ Ղարաբաղ ծառայության: Բոլոր ընկերներս այնտեղ են: Եղբայրս այնտեղ է ծառայել, հայրս նույնպես»,- NEWS.am-ին ասաց Վարդան Սարգսյանը:

Զինակոչիկների ծնողները «մարտական ու ցենտր» տրամադրված իրենց որդիներից ավելի անհանգիստ ու մտահոգ էին, միեւնույն ժամանակ՝ հպարտ:

«Ապրիլյան պատերազմը կոտրեց մեջքներս, բայց ոչինչ, էդպես էլ է լինում: Ուզում ենք, որ խաղաղություն լինի, չենք ուզում, որ մեր երեխեքի գլխից մի մազ պակասի»,- NEWS.am-ին ասաց ծնողներից մեկը:

Տպել
Ամենաշատ