News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, որ բողոքում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգումների է ենթարկվում, արդեն 4-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը։

«Առողջական վիճակը լավ չէ, կմկմալով է խոսում: Վերջույթների թուլություն կա մոտը, չի կարողանում քայլել»,- ասաց դիտորդը՝ նշելով, որ Հրաչյա Գեւորգյանը խցում միայնակ է, խնդրել է, որ իր խցակցին տանեն, քանի որ նա «աշխատակազմի շպիոնն է եղել»:

Հրաչյա Գեւորգյանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, ունի հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա:

Նշենք, որ Հելսինկյան ասոցիացիայի  իրավապաշտպան Նինա Կարապետյանցը լրագրողներին ասել էր, որ դատապարտյալին սկսել են խոշտանգել  խցում այն բանից հետո, երբ չի կատարել ղեկավարության պահանջները: Իրավապաշտպանը պատմել է, որ Հրաչյա Գեւորգյանին դատապարտյալների հիվանդանոցում գտնվելու ժամանակ՝ 2015թ. փետրվարին բուժում իրականացնելու ընթացքում  ներարկել են այնպիսի նյութ, որ նա հայտնվել է ծանր վիճակում, կոմայից դուրս գալուց հետո կորցրել է խոսելու, քայլելու, կլման ունակությունը:

Հրաչյա Գեւորգյանը  մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ