News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնելու որոշում «Իսլամական պետության» ղեկավարությունը դեռ չի կայացրել, որի պատճառով էլ ԻՊ–ը Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունների պատասխանատվությունը չի ստանձնում։ Նման հայտարարություն է արել PKK–ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդներից Մուրադ Քարայլըանը։

Քրդական ANF–ի փոխանցմամբ՝ Մուրադ Քարայլանը մեկնաբանել է հունիսի 28–ին Ստամբուլի օդանավակայանում «Իսլամական պետության» կողմից իրականացված արյունալի ահաբեկչությունը։ Քարայըլանը պնդել է, թե սխալ են արտասահմանյան այն վերլուծաբանները, ովքեր նշում են, թե «Իսլամական պետությունը» դուրս է եկել վերահսկողությունից եւ սկսել է նաեւ Թուրքիային թիրախավորել։

Ըստ Քարայըլանի՝ ԻՊ–ը դեռ Թուրքիայում ահաբեկչություն իրականացնելու որոշում չի կայացրել, իսկ Ստամբուլի օդանավակայանի եւ նախկինում իրականացված այլ ահաբեկչություններն իրականացվել են ԻՊ–ի կենտոնից անկախ թեւ հանդիսացող խմբավորման կողմից։  «ԻՊ–ի այդ թեւը գտնվում է Թուրքիայի հատուկ ծառայությունների հսկողության ներքո։ Նախկինում էլ այդ թեւն է իրականացրել Թուրքիայում քրդերի դեմ մի քանի արյունալի ահաբկեչություն, իսկ հիմա էլ՝ Ստամբուլի օդանավակայանում։ Օդանավակայանում միջազգային տերմինալը հատուկ էր ընտրված։ ԻՊ–ի ահաբեկչությունը Թուրքիայում ծառայում է Էրդողանի շահերին, որի համար էլ Էրդողանը պատերազմ չի հայտարարում «Իսլամական պետությանը»,–ասել է PKK–ի առաջնորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ