News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Կրկին նշում եմ, չկա այնպիսի հարց, որը հնարավոր չլինի լուծել Վրաստանի հետ երկխոսության միջոցով»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ կրկնելով իր խոսքերը, որ արել էր Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հետ Երեւանում համատեղ ասուլիսի ընթացքում:

Պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել Վաշաձեի հետ հանդիպմանը, Նալբանդյանը նշել է. «Քննարկվել են ե՛ւ եկեղեցուն, ե՛ւ դպրոցներին վերաբերող հարցեր։ Բանակցությունների ժամանակ Վրաստանի արտգործնախարարը խոսք տվեց, որ ժամերի ընթացքում կլուծվի, օրինակի համար, Լարսի անցակետի բացման հարցը, եւ դա արվեց»:

Խոսելով Վաշաձեի այն հայտարարության մասին,թ ե ինքը չգիտի, թե ինչ է Ջավախքը, Նալբանդյանը նկատել է, որ այն կարծիքին չէ, որ Հայաստանի արտգործնախարարը պետք է խառնվեր այդ հարցուպատասխանին, քանի որ դա արտգործնախարարին հարիր ոճ չէ։

Պատասխանը չի բավարարել Շիրակ Թորոսյանին, ով ընդգծել է, թե Վրաստանը միտումնավոր խնդիրներ է հարուցում իր պաշտոնյաների այցից առաջ, որպեսզի հետո Երեւանում ուշադրությունը շեղի հիմնական հարցերից:

Ի պատասխան Նալբանդյանը նկատել է. «Էմոցիոնալ որոշումներով կամ գնահատական տալով՝ այս կամ այն հարցը չես լուծի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ