News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանը 2011 թվականի պետական բյուջեով նախատեսում է 660 մլն լարի (շուրջ 346,6 մլն դոլար) տրամադրել պաշտպանության ոլորտին: Նշենք, որ այս տարի նույն նպատակների համար նախատեսված է 744 մլն 550 հազար լարի (շուրջ 411 մլն դոլար), իսկ 2009-ին` 868 մլն 577 հազար լարի (շուրջ 480 մլն դոլար):

Վրաստանի 2011 թվականի բյուջեի նախագծով 660 մլն լարիից այդ երկրի ՊՆ-ն քաղաքացիական գրասենյակի եւ միավորված շտաբի համար նախատեսում է ծախսել 641 մլն 132 հազար լարի (շուրջ 354,2 մլն դոլար), իսկ նախարարության կազմում ներառված իրավաբանական անձանց համար` 18 մլն 868 հազար (շուրջ 10 մլն դոլար):

Զինվորական հոսպիտալի ֆինանսավորումը 2011-ին կկազմի 6 մլն 249 հազար լարի (շուրջ 3 մլն դոլար): Կադետների վարժարանին կհատկացվի 3 մլն 647 հազար լարի (շուրջ 2 մլն դոլար): Մնացած գումարները նախատեսված են ՊՆ-ի կազմում գտնվող գիտահետազոտական ինստիտուտների համար:

Վրաստանի նոր բյուջեի նախագիծը ներկայումս քննարկվում է երկրի խորհրդարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ