News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կնեսետի խոսնակ Յոել Էդելշթեյնը կոչ է արել չանտեսել, չնվազեցնել կամ ժխտել Հայոց ցեղասպանությունը: «Մենք պետք է տարբերություն դնենք մեր ընթացիկ շահերի եւ դժվարին անցյալի միջեւ, որի  մաս է կազմում պատմության այս մութ գլուխը»,- հուլիսի 5-ին կայացած քննարկումների ժամանակ հայտարարել է Կնեսեթի խոսնակը:

Նա նշել է, որ հարկավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ Իսրայելի ժողովուրդն ազգերի եւ ժողովուրդների ընտանիքի մաս է կազմում, որի արժեքներն ու յուրաքանչյուր մարդու հանդեպ կարեկցանքն առաջնային նշանակություն ունեն:

«Եկեք անտարբեր չմնանք հայերի կրած տառապանքների հանդեպ, չնայած հիմա արդեն փոքր-ինչ ուշ է»,- ընդգծել է Էդելշթեյնը՝ խոստանալով, որ Կնեսեթը կշարունակի իր ներկայացուցիչներին ուղարկել Երեւան՝ հիշատակի միջոցառումների մասնակցելու:

«Մերեց» կուսակցությունից քննարկումը նախաձեռնած պատգամավոր Զահավա Գալոնն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում փոփոխությունները դժվարացնում են իրերն իրենց անուններով կոչելու՝ կառավարության  գործը:

Գալոնն ընդգծել է, որ Իսրայելի ԱԳՆ-ն ճնշում է գործադրել իրենց նկատմամբ՝ հարց ուղղելով. «Ինչո՞ւ եք այդ հարցը բարձրացնում դիվանագիտության համար այսպիսի զգայուն պահի»: «Չնայած դրան, ես հայտարարում եմ, որ Կնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Նրա խոսքով, այս տարիներին ցեղասպանության ճանաչումը խաղալիքի է վերածվել, որը կարող է ղողանջել, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները վատ են, իսկ հետո մոռանալ դրա մասին՝ Էրդողանին սիրաշահելու համար: «Մենք կանգնել ենք քաղաքականության վտանգավոր ուղու վրա, որտեղ ամեն ինչ վաճառվում է»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ