News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին հետաքրքիր ֆենոմեն է գրանցվել. «պատրաստի սննդամթերք» ապրանքային խմբում արտահանումը գերազանցել է ներկրումը: Մեկ պարզաբանում. պաշտոնական տեղեկատվության մեջ այս խմբում ներառված ապրանքների անվանումները ներկայացվում են ոչ ամբողջությամբ: Իրականում խումբը, բացի սննդամթերքից, ներառում է նաեւ ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ:

Նկատենք, որ «պատրաստի սննդամթերքի» ներկրման ծավալները հունվար-մայիսին երկնիշ աճ են արձանագրել. տարեկան կտրվածքով՝ 25.8%: Սակայն այս խմբի ապրանքների արտանահումը ռեկորդային աճ է ցուցադրել՝ 38.3%: Նշենք, որ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալներում այս ապրանքների մասնաբաժինը հունվար-մայիսին հասել է 21.8%-ի: Իսկ ահա ներկրման մեջ այդ ցուցանիշը շատ ավելի պակաս է՝ 10.7%:

Հայտնի է, որ անցյալ տարի Հայաստանի արտահանման մեջ անբարենպաստ միտումներ են նկատվել, որոնք որոշակիորեն կապված էին նաեւ առաջատար ապրանքներից մեկի՝ կոնյակի հետ: Անցյալ տարվա հունվար-մայիսին «պատրաստի սննդամթերքի» արտահանման ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են 12%-ով: Սակայն ընթացիկ տարվա հունվար-մայիսին կտրուկ աճը թույլ է տվել բարելավել երկամյա վաղեմության ձեռքբերումը. 142.9 մլն դոլարի՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածի 117.9 մլն դոլարի դիմաց:

Մեկ այլ տեղեկատվության համաձայն, պատրաստի սննդամթերքի (առանց ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի) ներկրումը հունվար-մայիսին կազմել է շուրջ 5.7 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ խմիչքի մասով այդ ցուցանիշը կազմել է 24.4 մլրդ դրամ, ծխախոտի մասով՝ 34.4 մլրդ դրամ: Այնպես որ՝ խմիչքների եւ ծխախոտի արտահանման ընդհանուր ծավալներն ավելի քան 10 անգամ գերազանցել են սննդամթերքի ցուցանիշը:

Հիշեցնենք, որ արտահանվող խմիչքների գերակշռող մասը (հունվար-մայիսին՝ գրեթե 84%) բաժին է հասել ԱՊՀ երկրներին, մասնավորապես Ռուսաստանին: Ծխախոտի պարագայում պատկերը հակառակն է. նշված ժամանակահատվածում ԱՊՀ երկրների մասնաբաժինը խորհրդանշական է եղել՝ ընդամենը 3%:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ