News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ավելի հաճախ է գործ ունենալու Սև ծովում Հյուսիսատլանտյան դաշինքի ներթափանցումների հետ՝ կապված այս տարածաշրջանում վերջինիս հետաքրքրության աճի հետ: Այսպես են կարծում ամերիկյան Stratfor ռազմավերլուծական գործակալության փորձագետները: Համաձայն փորձագետների զեկույցի՝ սևծովյան տարածաշրջանում ազդեցություն ունենալու պայքարը զգալիորեն սրվելու է: 2014 թվականին Ղրիմի թերակղզու՝ Ռուսաստանի կազմում հայտնվելուց հետո Սև ծովում ուժերի հարաբերականությունը փոխվել է:

Համաձայն զեկույցի հեղինակների՝ Ուկրաինային այս տարածաշրջանից հեռացրել են, իսկ Ռուսաստանը ուժեղացրել է իր նավատորմը: «Միաժամանակ այս կղզու ռազմավարական նշանակությունը ՆԱՏՕ-ի համար բարձրացել է, որը ձգտում է ուժեղացնել Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության կանխարգելումը»,- գրում է Stratfor-ը: Հոդվածում նշվում է, որ ՆԱՏՕ-ում պետք է հաշվի առնեն 1936-ին կնքված Մոնտրեի բանաձևը՝ համաձայն որի սահմանափակվում է Սև ծով հասնող ոչ սեւծովյան պետությունների նավերի քանակը: Սակայն բազմազգ ուժերը, ինչպիսին է Հյուսիսատլանտյան դաշինքը, կարող են շրջանցել այս արգելքը՝ իրենց նավատորմը կազմելով տարբեր ազգերի ներկայացուցիչներից: Հենց վերոնշյալ պատճառով հուլիսի 8-9 Վարշավայում սպասվող գագաթնաժողովի ժամանակ քննարկվելու է Սև ծովում դաշինքի ռազմածովային ուժերի համատեղ ուժեղացման հարցը:

Stratfor-ը նշում է, որ վերջերս Թուրքիան նույնպես հանդես էր գալիս Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի մեծացման նախաձեռնությամբ, սակայն վերջին շաբաթների ընթացքում Անկարան փորձում է լավացնել իր հարաբերությունները Մոսկվայի հետ այն բանից հետո, երբ անցած տարվա նոյեմբերին Սիրիայի տարածքում թուրքական օդաչուն խոցել էր ռուսական ինքնաթիռը: Փորձագետները նաև համեմատել են տարածաշրջանում ռազմածովային ուժերի հարաբերականությունը և եկել այն եզրակացության, որ Ռուսաստանը, ճիշտ է, զիջում է նավերի քանակով, սակայն գերազանցում է ռազմաօդային ուժերի տեսանկյունից և այժմ ակտիվորեն զբաղված է նավերի, այդ թվում նաև սուզանավերի մոդեռնիզացմամբ: Մոսկվան այլևս չի կարող հույսը դնել Մոնտրեի բանաձևի վրա, քանի որ ՆԱՏՕ-ն կգտնի ճանապարհները այդ սահմանափակումները շրջանցելու համար, սակայն Ռուսաստանի դիրքը Ղրիմի թերակղզում տալիս է նկատելի առավելություն դաշինքի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին...
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Մասնակիցները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին կարծիքներ կփոխանակեն...
Կիևը և ՆԱՏՕ-ն փոխգործակցության ամենաբարձր մակարդակին են հասել. Զելենսկի
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, քանի որ այլևս հնարավոր չէ պատկերացնել Եվրոպայի և եվրատլանտյան հանրության անվտանգությունն առանց Ուկրաինայի արդյունավետ մասնակցության...
Թուրքիան պաշտպանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը
Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռևս աջակցություն է հայտնել Ռյուտեին...
Ամենաշատ