News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 10-ին ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ավելի քան 30 ուխտավորների` ուղեկցությամբ Բոստոնի Ս. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Կուզույանի եւ Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով ուխտավորներին, գոհունակությամբ նշեց, որ հաճելի է տեսնել նրանց ներկայությունը Հայրենիքում եւ հատկապես համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Հայոց Հայրապետը կարեւորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, որոնց շնորհիվ հայորդիները հնարավորություն են ունենում իրենց ուխտը վերանորոգելու եւ ոգեշնչվելու, ինչպես նաեւ առավել զորանալու իրենց ազգային ինքնությամբ:

Իր հայրապետական օրհնությունը բերելով ուխտավորներին` Նորին Սրբությունը բարձր գնահատեց նրանց հավատարմությունը հանդեպ հայոց նվիրական սրբությունները եւ ազգային հարուստ ժառանգությունը: Վեհափառը վերհիշեց նաեւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմ իր կողմից կատարված հովվապետական այցելությունները, որոնց ընթացքում մշտապես նկատելի է եղել սերը Հայ Եկեղեցու նկատմամբ եւ բացառիկ նվիրումը ազգային-եկեղեցական կյանքին:

Վերջում Նորին Սրբությունն առ Աստված աղոթքով մաղթեց, որ Տերն իր մշտական օրհնության ներքո պահի ու պահպանի ամենքին սիրո եւ նախանձախնդրության բարձր գիտակցության մեջ:

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը պատասխանեց նաեւ ուխտավորների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ