News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանի նախարարների կաբինետը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման վերաբերյալ»:

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի կառավարությունը հուլիսի 10-ին, որոշում է կայացրել, ըստ որի մուտքի արտոնագիր այլեւս անհրաժեշտ չի լինի դիվանագիտական եւ սովորական անձնագիր, ինչպես նաեւ ճանապարհորդական փաստաթուղթ ունեցող՝ Հայաստանի եւ Իրանի քաղաքացիների համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` հունիսի 16-ին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել էին համաձայնագիր՝ երկու պետությունների միջեւ վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ:

Այսպիսով, համաձայնագիրը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Հայաստանի կառավարության կողմից, հուլիսի 10-ին հավանության է արժանացել նաեւ Իրանի կառավարության կողմից:

Հայաստանի եւ Իրանի քաղաքացիները, որոնք ունեն սովորական կամ դիվանագիտական անձնագրեր, կարող են մյուս երկրում մնալ առավելագույնը 90 օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ