News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 7-ին ընդունել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին:

Նախագահի մամուլի գրսենյակից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ֆրանսիայի քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ պատվիրակության անդամներից շատերն ամուր կապեր ունեն Հայաստանի հետ եւ տարբեր պատվիրակությունների կազմում քանիցս այցելել են մեր երկիր: «Հայ-ֆրանսիական բարեկամությունը շատ խորը արմատներ ունի: Ես մշտապես ասել եմ եւ հիմա էլ հաճույքով կրկնում եմ, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը դարեր ի վեր կապված են եղել Ֆրանսիայի եւ ֆրանսիական մշակույթի հետ: Այդ փոխկապակցվածությունն այնքան սերտ է, որ շատ դեպքերում նույնիսկ դժվար է տարանջատել: Շառլ Ազնավուրն ու Միշել Լեգրանը, Գառզուն ու Ժանսեմը, Անրի Վերնոյը, Անրի Թրուայան, Ալեն Թերզյանը, իհարկե, ֆրանսիական մշակույթի հենասյուներից են, բայց, բնականաբար, նաեւ` հայկական մշակույթի անբաժանելի մասը: Ես շատ ուրախ եմ, որ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններն օրըստօրե ավելի են ընդլայնվում եւ զարգանում»,-ասել է Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ այսօր Հայաստանում գործում են 120-ից ավելի ֆրանսիական կապիտալով ընկերություններ, որոնց վերջերս միացավ նաեւ  «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ»-ը:

«Այսօր երեսունից ավելի գործընկերային կապեր կան հաստատված, որոնց արդյունքում  քույր քաղաքներն ու շրջանները իրականացնում են տասնյակ ծրագրեր: Լավ է, որ ապակենտրոնացված համագործակցության համաժողովը տեղի է ունենում Երեւանում եւ ունի հարուստ օրակարգ: Վստահ եմ, որ համաժողովը նոր թափ է հաղորդելու մեր համագործակցությանը»-ընդգծել է ՀՀ նախագահը:

«Այս տարի ամռանը Հայաստան այցելեցին ինչպես Սենատի, այնպես էլ Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի անդամները, իսկ ԱԺ պատվիրակությունն իր կազմում ընդգրկել էր նաեւ «Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խմբի անդամներին: Նրանք միասին այցելեցին Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպեցին տեղի մարդկանց ու Ղարաբաղի ղեկավարության հետ, տեսան, թե ինչպե՞ս են այդ մարդիկ ապրում եւ, ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վստահ եմ, որ նրանք կարողացան օբյեկտիվ գնահատել իրավիճակը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է, թե տեղյակ է, որ ապակենտրոնացված համագործակցություն կա նաեւ ԼՂ-ի հետ: Անդրադառնալով այս հարցում Ադրբեջանի հակազդեցությանը` ՀՀ նախագահն ասել է, որ պարզ է նաեւ Ադրբեջանի գործողությունների պատճառը. նրանք  ցանկանում են, որպեսզի Ղարաբաղի մասին որեւէ մեկը, ընդհանրապես, որեւէ բան չիմանա, չլսի, չտեսնի: Հակառակ պարագայում` փլուզվում է իրենց կողմից ստեղծված մի ողջ կեղծ պատմություն:  Նրա խոսքով, բոլոր նրանք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ, տեսնում են ղարաբաղցիների հաջողությունները, տեսնում են, թե ինչպիսի ազատատենչ ժողովուրդ է այնտեղ ապրում, ինչպիսի քրիստոնեական մշակույթ են կարողացել ձեւավորել  հազարամյակների ընթացքում եւ տեսնում են մարդկանց վստահությունը վաղվա օրվա հանդեպ: Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին եւս կոչ է արել այցելել Լեռնային Ղարաբաղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ