Չինական Autohome կայքի հրապարակել է հաջորդ սերնդի Hyundai Verna սեդանի սերիական տարբերակի լուսանկարները, հայտնում է Motor–ը։
Նոր «Սոլյարիսը» արտադրված է Verna Concept–ի նախատիպի ոճով, որը ցուցադրվել էր Պեկինի ավտոսրահում։ Սեդանը գործող մոդելից տարբերվում է ռադիատորի ճաղավանդակով, ավելի նեղ դիմային լուսարձակներով, հետին լուսարձակներով եւ դռներով։
Ակնկալվում է, որ Hyundai Verna/Solaris–ի պաշտոնական պրեմիերան կկայանա 2016-ի աշնանը Չինաստանում։