News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Խմելնիցկի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Շոգեգեներատորի հետ կապված խնդիրների պատճառով բլոկն անջատվել է ցանցից: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով «Էներգոատոմ» ընկերության մամուլի հաղորդագրությունը:

Բլոկը չի գործի մինչեւ հուլիսի 24-ը: Երկրորդ էներգաբլոկը, սակայն, նորմալ ռեժիմով գործում է:

«Արտադրական տարածքում եւ հարակից շրջաններում ճառագայթման մակարդակը չի փոխվել: Այն գտնվում է էներգաբլոկների նորմալ շահագործմանը համապատասխան մակարդակում»,- նշված է ձեռնարկության հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ