News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են դրսեւորում ԱՄՆ վիճակագրության տվյալների եւ Թուրքիայից ստացված նորությունների ֆոնին:

Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,46 տոկոսով՝ հասնելով 47,83 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նյու յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,19 տոկոսով՝ հասնելով 46,74 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

ԱՄՆ-ում տարեկան գնաճը հունիսին կազմել է 1 տոկոս, թեեւ կանխատեսվում էր 1,1 տոկոս:Սակայն բազային գնաճը, բացառությամբ սննդամթերքի եւ էներգակիրների գների, հունիսին, ամսական կտրվածքով կազմել է 0,2 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով՝ 2,3 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ