News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղազախստանի Հանրապետության զինուժի զինապահեստների եւ զենքի այլ օբյեկտների պահպանության հսկողություն ուժեղացված է, փոխանցում է Tengrinews.kz-ը՝ վկայակոչելով Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ալմաթիում ահաբեկչական վտանգի կարմիր մակարդակ մտցնելու հետ կապված՝ Ղազախստանի ԶՈւ զորամասերը եւ հաստատությունները բերվել են ծառայության կրման ուժեղացված ռեժիմի: Լրացուցիչ ուժեղացվել է զենքի եւ զինամթերքի պահեստների պահպանությունը»,- փոխանցել են մամուլի ծառայությունից։

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր Ալմաթիի մարզի Կաշագայի զորամասի վրա հարձակման լուրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ