News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախօրեին Երեւանի տարբեր հատվածներից բերման ենթարկված բոլոր անձինք  ազատ են արձակվել, իսկ բռնության մասին ահազանգերի վերաբերյալ հաղորդումները ուսումնասիրվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Բոլորը ոստիկանություն են բերվել իրավական կոնկրետ հիմքերով, իսկ ինչ վերաբերում է բռնություններին,կարծում եմ վերջին տարիներին, բոլորն էլ համոզվել են, որ ոստիկանությունը վաղուց հրաժարվել է նման գոործելաոճից, ոստիկանության աշխատանքը բոլորի համար տեսանելի է։ Շատ լավ ճանաչում ենք այն անձանց, ովքեր պարբերաբար այդ բովանդակությամբ հայտարարություններ են անում իրենց հանդեպ կիրառված իբր բռնությունների մասին, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ նշել նաեւ, որ մեր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ ոչ մի հայտարարություն եւ հրապարակում անարձագանք չի մնում: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարությամբ բռնության մասին բոլոր այդ հաղորդումները ուսումնասիրվում են»,-ասել է նա:

Նշենք, որ հուլիսի17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման  դեպքի շրջանակում ոստիկանները մայրաքաղաքի տարբեր հատվածներից բերման  են ենթարկել մի քանի տասնյակ քաղաքացիների։  Բերման ենթարկվածները ահազանգում են, որ նրանց  ոչ միայն բերման են ենթարկել ապօրինի, այլեւ դա ուղեկցվել է բռնություններով, բացի այդ նրանց առանց հիմք պահել են 5-6 ժամից ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ