News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գիտնականները Սալեխարդի մոտ հայտնաբերել են նախապատմական շների խոշոր գերեզման։ Կենդանիներին դաժանաբար սպանել էին, իսկ ամենայն հավանականությամ՝ կերել, հայտնում է Live Science–ը։
«Ամենից շատ ապշեցնում է այն, որ Ուստ Պոլույում շների մնացորդները շատ ավելի շատ են եղել, քան համանման կայանատեղիների տարածքներում՝ 115, այլ ոչ թե 8-10»,– մեջբերում է Lenta–ն հնագետ Ռոբերտ Լուզիին։

Ընդ որում, 2 հազար տարվա պատմություն ունեցող այս 115 գերեզմաններում հատկապես շքեղ ծեսով թաղված 5 շան մնացորդներ են գտել։ Այս հայտնագործությունը մատնանշում է երկաթի դարի որսոդ–հավաքորդների եւ շների միջեւ եղած սերտ կապը, նշում են գիտնականները։

Շները սայլեր են քաշել, օգնել են որսի ժամանակ եւ ծառայել են որպես սնունդ։ Նրանց կարող էին զոհաբերել նաեւ կրոնական ծիսակարգերի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ