News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի նման երկրներից եկող սպառնալիքները շարունակում են իրական մնալ: BBC-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Նրա խոսքով՝ ոմանք կարծում են, որ հարկավոր է հրաժարվել միջուկային զսպումից: «Շուրջ կես դար շարունակ դա մեր ազգային անվտանգության եւ պաշտպանության կենսական կարեւորության մաս է, եւ միանգամայն սխալ կլիներ այդ ուղիով գնալը»,- «Թրայդենթ» միջուկային բալիստիկ հրթիռներով հագեցած սուզանավերի շուրջ քվեարկություւնից առաջ հայտարարել է նա: Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի նման երկրներից եկող սպառնալիքները շարունակում են իրական մնալ:

«Թրայդենթ» հրթիռները «Փոլարիս» համակարգին փոխարինել են 1990-ականներին: Դրանցով հագեցած չորս սուզանավերն իրենց ռեսուրսները կսպառեն մինչեւ 2020 թվականի ավարտը: Յուրաքանչյուր սուզանավ 16-ական հրթիռ է կրում (48 մարտագլխիկ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ