News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Bell & Ross ընկերությունն արտադրել է թվատախտակի վրա առանց ավանդական թվերի ժամացույցի մոդելը։ Ինդեքսները նշված են փոքր մետաղական կետերով, իսկ ազատ տարածքում Արծվի համաստեղության պատկերն է՝ շարված ադամանդներով, հայտնում է Luxurylaunches–ը։

Ժամացույցը պատրաստված է պողպատից եւ ունի ալիգատորի կաշվից կապույտ գոտի։ Այն  վաճառքի է հանվելու 2 տարբերակով՝ սովորական ժամացույց եւ ադամանդե զարդերիզով ժամացույց։

Պարբերականը գինը չի հայտնում։

Bell & Ross ընկերությունը հիմնվել է 1992–ին եւ զբաղվում է ինչպես մեխանիկական, այնպես էլ կվարցային մոդելների արտադրությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ