News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի առանցքային խորհրդական, պաշտոնաթող գեներալ–լեյտենանտ Մայքլ Ֆլինը կոչ է արել պատժել Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Հիլարի Քլինթոնին էլեկտրոնային նամակագրության սկանդալի պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նշենք, որ Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղար լինելու տարիներին անձնական փոստն օգտագործել է ծառայողական գաղտնի նամակագրության նպատակով։

«Ես Քլինթոնին  կոչ եմ անում լքել ընտրարշավը, քանի որ նա մեր երկրի անվտանգությունը բարձր ռիսկի է ենթարկել իր անմիտ արարքով՝ օգտագործելով անձնական փոստը։ Ճաղերի հետեւ՛ը նետել նրան»,– ասել է Ֆլինը հանրապետական կուսակցության պատվիրակների համագումարի ժամանակ։

Ներկաները վանկարկել են՝ ճաղերի հետեւ՛ը նետել նրան։

«Եթե ես փորձեի անել նրա արածների 1/10–ը, ես այսօր բանտում կլինեի։ Խարդա՛խ Հիլարի Քլինթոն, հեռացի՛ր պայքարից հենց հիմա»,– ասել է Ֆլինը։

Մայքլ Ֆլինը 2012-20144թթ. գլխավորում էր Պենտագոնի հետախուզական վարչությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ