News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ձողի մոտ «պարող» կոալան լրատվամիջոցների աստղ է դարձել։ Կենդանին դեռ 2015-ի օգոստոսին էր մտել ավստրալուհի Նիքի Էրիքսոնի տուն, սակայն լրատվամիջոցները հիմա են գրում այդ զավեշտալի միջադեպի մասին։

Էրիքսոնն ապրում է Նոր Հարավային Ուելսում, զբաղվում է մերկապարով։ Աշխատանքային օրվա ավարտին նա տանը տեսել էր կոալային, որը ձողի վրա պարային շարժումներ էր «փորձում», գրում է Daily Mail–ը։

Ավստրալուհին արագ հանել է տեսախցիկը եւ նկարել հյուրին, որն անընդհատ սայթաքում էր ձողի վրայից։ «Դատելով ամեն բանից՝ մեր հետաքրքրությունները նույնն են»,– ասել է Էրիքսոնը։

Կինը մասնագետների է կանչել, որոնք կենդանուն բաց են թողել նրա բնական միջավայր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ