News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Սեյմը հուլիսի 19-ին կքննարկի իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջարկը՝ նախագահի, նախարարների, նրանց տեղակալների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին, հայտնում է Polska Times–ը։

Պարբերականի տեղեկություններով՝ մասնավորապես նախագահի, փոխվարչապետի, նախարարների, փոխնախարարների եւ մարզպետների աշխատավարձերը պլանավորվում է բարձրացնել 2.7 հազար զլոտիով՝ 681 դոլարով։ Բացի այդ, երկրի պատմության մեջ առաջին անգամ առաջարկվում է աշխատավարձ վճարել նախագահի կնոջը։

Եթե օրինագիծն ընդունվի, աշխատավարձի ամենամեծ բարձրացումը կունենա  վարչապետ Բեատու Շիդլոն, որը նախկին 4.2 հազար դոլարի փոխարեն ամսական կստանա 6.08 հազար դոլար կամ 24.1 հազար զլոտի։

Բացի այդ, նոր առաջարկը նախատեսում է պաշտոնյաների աշխատավարձը կախման մեջ դնել երկրի տնտեսական վիճակից։ Կառավարության անդամների աշխատավարձերի չափը կախված կլինի նվազագույն աշխատավարձից, միջին աշխատավարձից, վերջին 3 տարվա ՀՆԱ աճից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ