News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր չեն 2016-ին ակտիվացնել Լիսաբոնյան համաձայնագրի 50–րդ հոդվածը՝ Եվրամիությունից երկրի դուրս գալը ձեւակերպելու համար, հայտնում է «Ռոյթերը» ՝ հղում անելով բրիտանական կառավարության իրավաբանին:

Իրավաբան Ջեյսոն Կոպպելը, ելույթ ունենալով Լոնդոնի բարձր դատարանում, հղում է արել երկրի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությանն այն մասին, որ մինչեւ տարեվերջ Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը չի գործարկվելու:

ԵՄ մասին Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածում ամրագրված է, որ ԵՄ ցանկացած անդամ պետություն կարող է որոշում կայացնել միության կազմից դուրս գալու մասին: Նման ընթացակարգ սկսելու համար երկիրը պետք է պաշտոնապես տեղեկացնի Բրյուսելին նման մտադրության մասին, որին պետք է հաջորդեն բանակցություները դուրս գալու կարգի մասին՝ հաշվի առնելով տվյալ երկրի ապագա փոխհարաբերությունները միության հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ