News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քրեագետ-փորձագետները ճանաչել են բոլոր 84 մարդկանց ինքնությունը,  որոնք զոհվել էին հուլիսի 14-ին Նիսի Անգլիական ափին տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետեւանքով: Այս մասին հայտնել է Փարիզի դատախազությունը, որի վարույթում է գտնվում ահաբեկչության փաստով հետաքննությունը:

«Ճանաչվել են ահաբեկչության հետեւանքով բոլոր 84 զոհվածները»,- նշված է դատախազության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին 30-ամյա թունիսցին բեռնատարով մխրճվել էր Նիսի կենտրոնում՝ Անգլիական ափին հավաքված մարդկանց բազմության մեջ: Վարորդը դիտավորությամբ ընթացել էր զիգզագաձեւ՝ ջանալով որքան հնարավոր է շատ մարդկանց ճզմել: Ավելի ուշ նա սպանվեց ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Ահաբեկչության հետեւանքով զոհվեց 84 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվեց: Զոհվածների թվում է Հայաստանի մեկ քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջանառության մեջ կդրվեն «Մարտի 1-ի» և ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժածներին հատուցում տալու օրինագծերը. Ալեն Սիմոնյան
Եվ, վերջինը այս պահի դրությամբ, կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին...
Հացադուլից 5 օր անց իմ ամուսնուն բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Սարի թաղի գործով կալանավորվածի կին
Հացադուլն ավելի է վատացնում նրա առողջական վիճակը...
Սարի թաղի գործով 10 կալանավորվածների հարազատները կրկին դատախազության դիմաց են
Նստացույցը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի...
Հռոմի Պապը հանդիպել է Նիսի ահաբեկչության զոհերի հարազատների հետ
Ես ուզում եմ կիսել ձեր ցավը, որն ավելի է սաստկանում, երբ ես մտածում եմ...
Նիսում ահաբեկչության հետեւանքով տուժածների ուղեւորությունը Վատիկան սկանդալի պատճառ է դարձել
Արդյոք տարբեր կրոնների ներկայացուցիչները պետք է ակնկալեն, որ իրենց համար կվճարեն ուղեւորություն դեպի Երուսաղեմ, Մեքքա կամ Բենարես» — իրենց հարց են տալիս ասոցիացիայում...
Ֆրանսիայում Նիսի ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով 8 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածները ֆրանսիացի եւ թունիսցի տղամարդիկ են: Նրանց հարցաքննում են...
Ամենաշատ