Ֆրանսիայի հարավում մարոկկացին դանակով հարձակվել է մոր եւ երեք դուստրերի վրա: Պատճառը նրանց չափազանց «բաց» հագուստն է:
Ըստ The Telegraph-ի՝ տղամարդը կնոջն ու աղջիկներին դանակի մի քանի հարված է հասցրել: Ընդ որում, երեխաներից կրտսերն ընդամենը 8 տարեկան է: Վնասվել է նրա թոքը:
Մյուս երկու աղջիկները՝ 12 եւ 14 տարեկան, մոր հետ միասին հիվանդանոցում են: Հաղորդվում է, որ նրանց վնասվածքները լուրջ են, բայց կյանքին վտանգ չեն սպառնում: Հարձակվողը ձերբակալված է: