News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փարիզի արվարձաններից մեկում կիրակի լույս երկուշաբթի գիշերը ձերբակալված վարորդի մոտ ոստիկանությունը պայթուցիկ եւ պայթուցիչ է հայտնաբերել, իսկ հեռախոսում՝ «Իսլամական պետություն» խմբավորման դրոշի լուսանկար: RFI-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը:

23-ամյա տղամարդը, որի անունը չի հրապարակվում, ռադիկալ հայացքների պատճառով արդեն եղել է ֆրանսիական հատուկ ծառայությունների ցուցակում, սակայն ոստիկանության կողմից ձերբակալվել է այն հաճախորդների բնակարաններում գողություն կատարելու կասկածանքով, որոնց օդանավակայան է տարել: Տղամարդը ձերբակալված է:

Նրա տան խուզարկության ընթացքում պայթուցիկներ եւ պայթուցիչ են հայտնաբերել, սակայն կառավարության ներկայացուցիչը չի կարողացել մեկնաբանել, արդյո՞ք դա նախապատրաստվող ահաբեկչության ապացույց է:

Նախօրեին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, որ իշխանությունները կարողացել են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից առաջ նաապատրաստվող ահաբեկչություն կանխել: ՆԳ նախարար Բեռնար Կազնյովի խոսքով էլ՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում երկրում, ընդհանուր առմամբ, 15 ահաբեկչություն է կանխվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ