News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը սիրիական հակամարտության կարգավորման հստակ քայլեր են մշակում: Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ խոսելով ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցի մասին:

Նա նաեւ Ռուսաստանին կոչ է արել օգտագործել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ունեցած ազդեցությունը՝ «ընդդիմության եւ քաղաքացիական անձանց դեմ հարձակումները» դադարեցնելու համար:

«Մենք երկուսս էլ կարծում ենք, որ անհրաժեշտ ուղղությամբ շարժվելու ըմբռնում կա: Առաջիկայում մեր թիմերը կհանդիպեն՝ մարտական գործողությունները դադարեցնելու եւ ԻՊ-ի դեմ պայքարի ունակությունների մակարդակը բարձրացնելու նպատակով հետագա քայլերը քննարկելու համար»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ