News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


74 ժամից ավելի է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների (ֆոտոռեպորտաժ):

Այս պահին իրավիճակը հանգիստ է, գիշերը եւս հանգիստ է անցել: Առավոտյան Խորենացի փողոցում են ՀՀ փոխոստիկանապետեր Լեւոն Յերանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը:

Սակայն նախօրեին բախում է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջեւ: Ոստիկանների փոխանցմամբ, Սարի թաղի կողմից քաղաքացիներ են եկել, փորձել են մուտք գործել պահպանվող տարածք։ Նրանք նաեւ քարեր եւ տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, երեք ոստիկան վիրավորվել: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Սամվել Հովհաննիսյանը եւ Լեւոն Երանոսյանը, ինչպես նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նրանք հայտնել են, որ բախման հետեւանքով քաղաքացիներ չեն տուժել։

ԱԱԾ-ի փոխանցմամբ ինտենսիվ բանակցությունները ՊՊԾ գնդում գտնվողների հետ շարունակվում են:

Հանգիստ չի եղել նաեւ Խորենացի փողոցում. ոստիկաները մի քանի շարքով եւ բեռնատարներով փակել են ճանապարհը, իսկ ցուցարարները պնդել են, թե ներսում՝ ՊՊԾ գնդում ինչ-որ բան է կատարվում, քանի որ կրակոցների ձայն են լսել: Ակտիվիստներից մեկը բարձրախոսով հայտնել է, թե խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ։ Վերջինս հայտնել է, թե իրենք են օդ կրակել՝ ի պաշտպանություն ցուցարարների։ Նա նաեւ հայտնել է, թե իրենց վրա որեւէ հարձակում չի եղել։

Նախօրեին նաեւ տեղեկություն էր տարածվել, որ ռուսական «Ալֆա» ջոկատ բերելու մասին, սակայն Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը կտրականապես հերքել է նման տեղեկությունները՝ նշելով, որ նման բան չի կարող լինել:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ